‘Վրաց-օսական սահմանում ռազմական գործողություններ են նախապատրաստվում. Հվ.-ին Օսիայի նախագահ ‘

1240

Հարավային Օսիայի նախագահ Լեոնիդ Տիբիլովը Ժնևի համանախագահների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ վրացիները ռազմական գործողությունների են պատրաստվում վրաց-օսական սահմանի ողջ երկայնքով, հայտնում է ИТАР-ТАСС լրատվական գործակալությունը :

«Տեղեկատվություն կա, որ վրացական կողմը լուրջ ռազմական գործողությունների է պատրաստվում: Վրաստանի սահմանամերձ գյուղերում զինապահեստներ են ստեղծվում: Իսկ որոշ շրջաններում ամրաշինական աշխատանքներ են արվում»,- հայտարարել է Տիբիլովը՝ շեշետելով, որ Օսիայում այս գործողությունները գնահատվում են որպես օս ժողովրդի դեմ պատերազմի նախապատրաստություն:

Հարավային Կովկասի անվտանգությանը նվիրված ժնևյան քննարկումներին մասնակցում են Ռուսաստանի, Վրաստանի, Հարավային Օսիայի, Աբխազիայի, ԱՄՆ, ՄԱԿ-ի, ԵԱՀԿ-ի և Եվրամիության ներկայացուցիչները: Քննարկման հիմնական նպատակը Հարավային Օսիայի և Աբխազիայի դեմ ուժի չկիրառման պայմանագրի նախապատրաստումն է:

Նախորդ հոդվածը‘Հեշտ է կռահել, թե ինչ ավարտ կունենար Այվազյանի գործը ՀՀ դատարաններում. Երվանդ Վարոսյան ‘
Հաջորդ հոդվածը‘Ֆրանսուա Օլանդը մասնակցել է իսլամական արվեստի ցուցանմուշների շնորհանդեսին ‘