‘Հեշտ է կռահել, թե ինչ ավարտ կունենար Այվազյանի գործը ՀՀ դատարաններում. Երվանդ Վարոսյան ‘

1448

Քանի որ Հայաստանի հանրապետության դատական համակարգը լիովին կախված է գործադիր իշխանությունից, հեշտ է կռահել, թե ինչ ավարտ կունենար այդ գործը ՀՀ դատարաններում: iLur.am-ի հետ զրույցում ասաց փաստաբան Երվանդ Վարոսյանը՝ մեկնաբանելով ԱԺ հանրապետական պատգամավոր Վարդան Այվազյանի՝ գործը Հայաստանի դատարան տեղափոխելու երեկ հնչեցրած առաջարկը:

Հիշեցնենք, որ ըստ մամուլի հրապարակումների՝ օրերս ԱՄՆ Նյու Յորքի Դաշնային դատարանը հօգուտ «Գլոբալ Գոլդ Մայնինգ» ընկերության նախկին Բնապահպանության նախարար, այժմ պատգամավոր Վարդան Այվազյանին 37, 5 միլիոն դոլորի տուգանք է նշանակել:

Ինքը՝ պատգամավորը գործն անհեթեթ է համարում և պնդում, որ իրեն դատական վճռի մասին ծանուցում չի եկել:

Նախորդ հոդվածը‘ԱԳՆ-ին չի՞ բավարարում ներկայիս շենքը ‘
Հաջորդ հոդվածը‘Վրաց-օսական սահմանում ռազմական գործողություններ են նախապատրաստվում. Հվ.-ին Օսիայի նախագահ ‘