‘Վ.Պուտին. Հայ-ռուսական համագործակցությունը ամրապնդում է տարածաշրջանային անվտանգությունը ‘

659

Վ.Պուտին. Հայ-ռուսական համագործակցությունը ամրապնդում է տարածաշրջանային անվտանգությունը

Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է ստացել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինից: Ըստ նախագահի աշխատակազմի մամուլի ծառայության տարածած հաղորդագրության, դրանում, մասնավորապես ասված է.

«Հարգելի՛ Սերժ Ազատի,

Ընդունեք անկեղծ շնորհավորանքներ Հանրապետության ազգային տոնի՝ Անկախության օրվա առթիվ:

Վերջին տարիներին Հայաստանը նշանակալի հաջողությունների է հասել սոցիալական և տնտեսական ոլորտներում: Աճում է Ձեր երկրի հեղինակությունը տարածաշրջանային և միջազգային ասպարեզներում:

Գոհունակությամբ եմ նշում հայ-ռուսական հարաբերությունների բարեկամական, կառուցողական բնույթը, որը լիովին հաստատվեց Մոսկվայում մեր վերջին հանդիպման ժամանակ: Վստահ եմ, որ համատեղ ջանքերով մենք կշարունակենք ամրապնդել մեր պետությունների միջև ռազմավարական գործընկերությունը, ընդլայնել ԱՊՀ և ՀԱՊԿ ինտեգրացիոն մեխանիզմների շրջանակներում արդյունավետ փոխգործակցությունը: Դա, անկասկած, համապատասխանում է Հայաստանի և Ռուսաստանի քաղաքացիների արմատական շահերին, ընթանում է տարածաշրջանային կայունության և անվտանգության ապահովման հունով»: 

 

Նախորդ հոդվածը‘Օբամա. Խորապես արժեւորում ենք Հայաստանի մասնակցությունն անվտանգությանն ուղղված միջազգային առաքելություններին’
Հաջորդ հոդվածը‘Ֆրանսուա Օլանդ. Հայաստանը կարող է հպարտանալ իր անցած ճանապարհով’