‘
Forbes ամսագիրն այսօր հրապարակել է «Ռուսաստանի խոշորագույն ոչ հրապարակային ընկերությունները» անվանումով դասակարգումը: Համաձայն վարկանիշային ցուցակի՝ առաջին հորիզոնականում է ՏԱԻՖ ընկերությունը:
Սամվել Կարապետյանի «Տաշիր» ընկերությունը զբաղեցնում է 32-րդ տեղը՝ ընթացիկ տարում 77 մլրդ. ռուբլի շահույթով: Նախորդ տարվա համեմատ «Տաշիրի» շահույթը փոքր-ինչ աճել է:
Հիշեցնենք, որ ոչ հրապարակային ընկերություններն այն ընկերություններն են, որոնց բաժնետոմսերը չեն վաճառվում բորսային շուկայում:
‘