‘Թերին այլեւս չի խաղա Անգլիայի հավաքականում’

840

«Չելսիի» պաշտպան Ջոն Թերին հայտարարել է Անգլիայի հավաքականում կարիերայի ավարտի մասին, տեղեկացնում է BBC-ն:
«Ինձ թվում է, որ ֆուտբոլային ասոցիացիան իմ ներկայությունը հավաքականում անհնարին դարձրեց»,- հայտնել է Թերին:
Հիմնական պատճառներից մեկը, որը ստիպել է Թերինն հեռանալ հավաքականից, դարձել է իր եւ «Քուինզ Պարկ Ռեյնջերսի» պաշտպան Անտոն Ֆերդինանդի միջեւ միջադեպի ձգձգվող հետաքննությունը:
«Չելսիի» պաշտպանը պնդում է իր անմեղությունը, որը հաստատեց նաեւ Վեսթմինսթերի Թագավորական դատարանը: Չնայած դրան, Ֆուտբոլային ասոցիացիան այդ գործով նոր լսումներ է կազմակերպել:
Հիշեցնենք, որ Անգլիայի հավաքականի կազմում 78 խաղ անցկացրած Թերին մեղադրվում էր «Քուինզ Պարկ Ռեյնջերսի» պաշտպան Անտոն Ֆերդինանդին ռասայական բնույթի վիրավորանքներ հասցնելու մեջ:

Նախորդ հոդվածը‘Զորավարժություններ ուղղված գազատարների պաշտպանությանը’
Հաջորդ հոդվածը‘Տաշիրը» Forbes-ի ցուցակում 32-րդն է ‘