‘Տաջիկստանում արգելափակել են «Ազատություն» ռադիոկայանի կայքը ‘

618

Տաջիկստանի տարածքում արգելափակել են «Ազատություն» ռադիոկայանի տեղական կայքէջը, հայտնում է CA-News  պարբերականը, որի տեղեկատվական աղբյուրի խոսքերով՝ կայքի մուտքը սահմանափակվել է երկրի կառավարության նախաձեռնությամբ:

Ընդ որում՝ CA-News-ը գրում է, որ համապատասխան հրահանգը ստացվել է sms հաղորդագրությամբ:

Հատկանշական է, որ «Ազատություն ռադիոկայանը» վերջին շրջանում ակտիվորեն լուսաբանում էր Տաջիկստանում Facebook սոցցանցի արգելափակումը:

Տաջիկստանի Կապի ծառայության ղեկավար Բեգ Զուխուրովի խոսքերով՝ Facebook-ի արգելափակման շարժառիթ է հանդիսացել այն հանգամանքը, որ վերջին շրջանում նրանում տեղ էին գտնում երկրի կառավարության հասցեին ուղղված մի շարք վիրավորական գրառումներ:

«Եվ ընդհանրապես, այդ Facebook-ը տեր ունի՞: Նա չի՞  կարող, ինչ է, Տաջիկստան գալ: Ես նրա հետ այցելությունների համար նախատեսված օրերին կհանդիպեի: Եթե նա ժամանակ չունի, կարելի է նրա օգնականներից մեկի հետ խոսել »,- ասել է Զուխուրովը BBC-ի լրագրողին:

 

Նախորդ հոդվածը‘Սերժ Սարգսյանն ընդունել է ԵԺԿ նախագահին ‘
Հաջորդ հոդվածը‘«Արմավիայի» նախաձեռնությամբ Կենտրոնական բանկը դադարեցրել է ընկերության վարկանշումը ‘