‘Տասնինը տարի առաջ այս օրը՝ նոյեմբերի 1-ին, ուժի մեջ մտավ Մաաստրիխտյան համաձայնագիրը ‘

1757

Եվրոպայի Միության ստեղծման վերաբերյալ համաձայնագիրը ստորագրվել է 1992 թ. փետրվարի 7-ին Նիդեռլանդների Մաաստրիխտ քաղաքում: Հենց այդ քաղաքի անվամբ էլ, որտեղ տեղի ունեցավ այդ նշանակալի իրադրությունը, համաձայնագիրը կոչվում է «Մաաստրիխտյան»: Համաձայնագիրը բովանդակում էր, այսպես կոչված՝ «մաաստրիխտյան չափանիշները», որոնցով հարկավոր էր առաջնորդվել ԵՄ-ի կազմում որևէ երկիր ընդգրկելիս: Ըստ այդ չափանիշների, օրինակ, թեկնածու երկրի պետբյուջեի դեֆիցիտը չպետք է գերազանցեր ՀՆԱ-ի 3 %-ը, պետական պարտքը պետք է ՀՆԱ-ի 6%-ից ավելի չլիներ և այլն: Բացի դրանից՝ Մաաստրիխտյան համաձայնագիրն առաջին անգամ սահմանում էր «եվրոպական քաղաքացիություն» հասկացությունը և նախատեսում միացյալ արժույթի՝ եվրոյի ներմուծումը ԵՄ անդամ պետությունների համար:

Ընդհանուր առմամբ՝ Մաաստրիխտյան համաձայնագրի ռատիֆիկացումը տևեց մեկուկես տարուց ավելի: Համաձայնագիրը պաշտոնապես ուժի մեջ մտավ 1993 թ. նոյեմբերի 1-ին՝ ուղիղ տասնինը տարի առաջ՝ այս օրը: Եվրոպական Միության անդամ դարձան Բելգիան, Մեծ Բրիտանիան, Հունաստանը, Դանիան, Իռլանդիան, Իսպանիան, Իտալիան, Լյուքսեմբուրգը, Նիդեռլանդները, Պորտուգալիան, Ֆրանսիան և Գերմանիան: 1995 թ. հունվարի 1-ից նրանց միացան Ավստրիան, Շվեդիան և Ֆինլանդիան: 2012 թ. դրությամբ Եվրոպայի Միության անդամների թիվը 27-ն է. ավելացել են Բուլղարիան, Դանիան, Կիպրոսը, Լատվիան, Լիտվան, Էստոնիան, Մալթան, Լեհաստանը, Ռումինիան, Սլովակիան, Սլովենիան, Չեխիան:

2009 թ. տվյալներով՝ ԵՄ բնակչությունը գերազանցում էր 500 միլիոնը:

Նախորդ հոդվածը‘Բրեդ Փիթը կողմ է ԱՄՆ-ում միասեռական ամուսնությունների օրինականացմանը ‘
Հաջորդ հոդվածը‘Արտաշատում քաղաքացին սպառնացել է պայթեցնել բանկի շենքը’