‘Տարոն Մարգարյանն առաջարկել է արտոնություններ մշակել սոցիալական խմբերի համար’

649

Այսօր ավագանու «Բարև, Երևան» խմբակցությունը հանդիպել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հետ, որի ընթացքում լսել է նրա հաղորդումը, թե հասարակական տրանսպորտի թանկացման վերաբերյալ ինչ է հայտարարելու երևանցիներին, փոխանցում է PanArmenian.Net-ը:

Քաղաքապետն ասել է, որ, թեև սակագինը բարձրացվել է՝ սոցիալական խմբերի համար արտոնություններ են մշակվելու: Հանդիպման մասնակիցներն առարկել են այդ առումով, քանի որ Երևանի բնակչության 80 %-ն այդ խմբերում է: Խմբակցությունն առաջարկել է քաղաքապետի մոտ տրանսպորտի թանկացման հարցը քննարկել ԲՀԿ խմբակցության հետ համատեղ:

«Բարև, Երևան»-ը վերահաստատել է իր դիրքորոշումն առ այն, որ ուղեվարձերը պետք է վերադառնան նախկին սակագնին, ինչպես նաև՝ ներկայացրել է իր տեսակետը տրանսպորտային ոլորտի խնդիրների համակարգային լուծման ուղղությամբ:

Նախորդ հոդվածը‘«Ռոսիա» տոնավաճառի մոտ երթուղայինի վարորդի են դանակահարել’
Հաջորդ հոդվածը‘Տարոն Մարգարյանն առաջարկում է տրանսպորտի սակագինն ուսումնասիրող հանձնաժողով ստեղծել’