‘Տարօրինակ գեղեցկության մրցույթներ’

4710

Գեղեցկության մրցույթները լինում են նաև տարօրինակ: 2003-ին, օրինակ, անցկացվեց «Միսս Տիբեթ» գեղեցկության մրցույթը, որին մասնակցում էր ընդամենը մեկ մասնակից: Իսկ «Աստղային պատերազմի» գիտակ երկրպագուները ամեն տարի կազմակերպում են «Միսս Այլմոլորակային» մրցույթը: Այս և այլ տարօրինակ գեղեցկության մրցույթների մասին կարդացեք հաջորդիվ:

 

 

 

«Միսս բրազիլուհի տատիկներ»

Բրազիլիայում ամեն տարի անցկացվում է ամենաէկզոտիկ մրցույթներից մեկը, որի մասնակիցների տեսքը բավականին հեռու է նրանից, ինչ կարելի էր պատկերացնել մրցույթի անվանումը կարդալիս: «Միսս բրազիլուհի տատիկներ» մրցույթին մասնակցելու իրավունք ունեն նրանք, ովքեր թոռ ունեն:

«Միսս փիղ»

«Միսս փիղ» ամենամյա մրցույթը որին մասնակցում են Թաիլանդի ամենագեր կանայք. մրցույթը նվիրված է երկրում փղերի վերացման խնդրին: Բացի գեր լինելուց, մրցույթի մասնակից կանայք, որոնց քաշը պարտադիր պետք է գերազանցի 90 կգ-ն, պետք է որոշակի նմանություն ունենան փղերի հետ:

«Սկունսների գեղեցկության մրցույթ»

Գեղեցկության մրցույթներ են անցկացվում նաև կենդանիների շրջանում և եթե կատուների կամ շների գեղեցկության մրցույթներին արդեն կարելի է սովորական վերաբերվել, ապա սկունսների գեղեցկության մրցույթը նորություն է: Մրցույթի շրջանակներում ժյուրին ոչ միայն գնահատում է սկունսների գեղեցկությունը, այլև նրանց հագուստը, որոնք լինում են սպորտայինից մինչև պատմական:

«Հղիների գեղեցկության մրցույթ»

Պարզվում է` Տեխասն ու Դնեպրոպետրովսկը ունեն ընդհանուր երևույթներ: Երկու քաղաքներում էլ տարին մեկ անգամ անցկացվում է հղի կանանց գեղեցկության մրցույթ, որտեղ կանայք ցուցադրում են իրենց մայրական փորը:

«Միսս պլաստիկա»

Այսպիսի անվանմամբ գեղեցկության մրցույթ անցկացվում է Հունգարիայում, որտեղ մասնակցելու իրավունք ունեն պլաստիկ վիրահատությունների ենթարկված մինչ 30 տարեկան կանայք:

«Միսս Բարբի»

Փոքր աղջիկ երեխաների երազանքների խաղալիքը հաճախ նրանց հետ է լինում, երբ նրանք արդեն վաղուց փոքր չեն լինում: Բարբիները պաշտամունքի առարկա են հատկապես Վենեսուելայում, որտեղ ամեն տարի անցկացվում է նրանց նվիրված գեղեցկության մրցույթ:

«Միսս բանտ»

 Բրազիլիայում անցկացվող «Միսս բանտ» գեղեցկության մրցույթին մասնակցում են երկրի բոլոր կալանավայրերում գտնվող կանայք: Մրցույթներից հետո ազատազրկված կանայք հաճախ հայտարարում են, որ «Միսս բանտ» մրցույթը նրանց հնարավորություն է տալիս զգալ կին լինելու առանձնահատկությունները նույնիսկ ազատազրկման մեջ լինելու ընթացքում:

Նախորդ հոդվածը‘ԱԺ հաշվիչ հանձնաժողովը կարող է անվավեր ճանաչել «գազային համաձայնագրերը» (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Ադրբեջանում քննարկել են հատուկ ծառայությունների ապօրինությունները’