‘Տարօրինակ գողություն Ղարաբաղում ‘

1339

ԼՂՀ Ոստիկանությունից հայտնում են, որ ոստիկանության քննչական վարչությունում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում պարզվել է, որ նոյեմբերի 21-ին, ժամը 19:50-ի սահմաններում, ՀՀ Տավուշի մարզի Ենոքավան գյուղի բնակիչ` 1992թ. ծնված Ա. Օ-ն ԼՂՀ Մարտակերտ քաղաքի Օրբելի փողոցի թիվ 4 տան մոտ կայանված Մարտակերտի շրջանի Ճանկաթաղ գյուղի բնակիչ` 1987թ. ծնված Ա. Խ-ին պատկանող «ԳԱԶ-3110» ավտոմեքենայի կողպված դռները մեխանիկական ներգործության միջոցով բացելով փորձել է ապօրինաբար տիրանալ ավտոմեքենային: Սակայն չկարողանալով շարժիչը գործարկել, իր կամքից անկախ հանգամանքներում հանցագործությունը ավարտին չի հասցրել:

Դրանից հետո ժամը 20:05-ի սահմաններում,Ա.Օ.-ն փախցրել է Մարտակերտ քաղաքի Գայի փողոցի N տան բնակիչ` 1984թ. ծնված Ն. Ա-ին պատկանող «ՎԱԶ-2106» ավտոմեքենան, տեղափոխել է այն Մարտակերտ-Ստեփանակերտ ավտոճանապարհի 23-րդ կիլոմետր, անսարքության պատճառով թողել նշված վայրում և սրահից հափշտակել Ն. Ա-ի վարորդական վկայականը, սոցիալական քարտը, բանկային պլաստիկ քարտը և այլ փաստաթղթեր:

Պարզվել է նաև, որ նոյեմբերի 22-ին Ասկերան քաղաքի Շահումյան փողոցում տեղակայված «Ղարաբաղ Տելեկոմ» ՓԲԸ մոտակայքից փախցրած Ն. Ստեփանյան փողոցի թիվ 1 շենքի N բնակարանի բնակիչ` 1979թ. ծնված Է. Գ-ին պատկանող «ՎԱԶ-21012» ավտոմեքենայի սրահից, Ա. Օ-ն հափշտակել է 1 կանացի բաճկոն, էլեկտրոնային կրիչ, 5 տուփ ծխախոտ և մեքենայի բանալիները:

Նախորդ հոդվածը‘Սպասվում է առանց տեղումների եղանակ ‘
Հաջորդ հոդվածը‘Google-ը հեղինակային իրավունք է ձեռք բերել googl.ru եւ gugl.ru դոմենների նկատմամբ ‘