‘Տիգրան Առաքելյանի խցակիցը չի ցանկացել տեսնել ՄԻՊ աշխատակիցներին’

1048

ՀԱԿ անդամ Տիգրան Առաքելյանն այսօր մամուլում տարածված նամակի մեջ դիմել էր Մարդու իրավունքների պաշտպանին, իր 20-ամյա խցակցին, ով նախօրեին ինքնասպանության փորձ էր կատարել, ուշադրության ներքո պահելու խնդրով:

Քիչ առաջ Պաշտպանի արագ արձագանքման բաժնի աշխատակիցները վերադարձել են «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկից, սակայն, անորոշ պատճառներով, ինքնասպանության փորձ կատարած Սերոբ Մխիթարյանը հրաժարվել է հանդիպել աշխատակիցների հետ, հայտնում է ՄԻՊ մամլո ծառայությունը:

Նախորդ հոդվածը‘Հայաստանի հավաքականը կմրցի Լյուքսեմբուրգի հետ’
Հաջորդ հոդվածը‘ Իրանում ազատազրկման է դատապարվել ընդդիմության առաջնորդներից մեկի որդին’