‘
«Այն թվերը, որ հաճախ հրապարակվում են, ավելի ճիշտ՝ պաշտոնական աղբյուրների կողմից ստեղծվում են, կարող են չհամապատասխանել իրականությանը, այսինքն՝ հայտարարում են այն, ինչ իրենց է ցանկալի, այլ ոչ թե իրականում գոյություն ունի: Հակառակ դեպքում՝ պաշտոնական աղքատության ցուցանիշը կարող է իրական լինել, նայած թե կառավարությունը դրա տակ ինչ նկատի ունի», — iLur.am-ի հետ զրույցում ասաց ԲՀԿ մամլո խոսնակ Տիգրան Ուրիխանյանը՝ մեկնաբանելով վարչապետ Տիգրան Սարգսյանի այն հայտարարությունը, թե աղքատության տեսակարար կշիռը շուրջ 30 տոկոս է, և դա վտանգավոր ցուցանիշ է երկրի համար:
Տիգրան Ուրիխանյանի կարծիքով՝ վտանգը նոր չէ ի հայտ եկել, ըստ նրա՝ ԲՀԿ-ն բազմիցս խոսել է դրա մասին՝ համարելով երկրի համար առաջնային խնդիր:
‘