‘Տիգրան Ուրիխանյան. Ամենաշատը հիշվեց «Սա Հայաստանն է և վերջ» արտահայտությունը’

1055

Այն ամենի մասին, ինչ խոսվում էր Հանրապետական կուսակցության համագումարի ժամանակ, մենք բազմիցս խոսել ենք՝ տալով մեր գնահատականները: iLur.am-ի հետ զրույցում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության խոսնակ Տիգրան Ուրիխանյանը նման կարծիք հայտնեց Սերժ Սարգսյանի՝ դեկտեմբերի 15-ին տեղի ունեցած Հանրապետական կուսակցության համագումարի ժամանակ ունեցած ելույթի մասին: Ուրիխանյանը չմանրամասնեց, թե կոնկրետ ինչ նկատի ունի, միայն ասաց՝ ով հասկանա, թող հասկանա:

Մեր այն հարցին, թե համագումարից ինչն է ամենաշատը տպավորվել, Ուրիխանյանն այսպես պատասխանեց. «Ամենաշատը հիշվեց «Սա Հայաստանն է և վերջ» արտահայտությունը»:

Նշենք, որ Սերժ Սարգսյանի ելույթն ավարտվում է հետևյալ տողերով.

«Սա նո՛ր Հայաստան է և վերջ: 
Սա խոսքի ազատության, ժողովրդավարության Հայաստան է և վերջ: 
Սա օրենքի գերակայության և իրավունքի Հայաստան է և վերջ:
Սա տնտեսական ազատության և մրցակցության Հայաստան է և վերջ: 
Սա այստեղ ապրող բոլոր ազգերի, բոլոր քաղաքացիների համար պատասխանատու Հայաստան է և վերջ:
Սա միջազգային իր բոլոր հանձնառությունները հարգող Հայաստան է և վերջ: 
Սա իր պատմությունը հիշող, նրանից հզոր լիցքեր առնող, բայց նաև հնոտիքը իր վրայից թափող, նոր պատմություն կերտող Հայաստան է և վերջ»:

Հիշեցնենք, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը ՀՀԿ համագումարին հրավիրված չէր:

Նախորդ հոդվածը‘Փարիզի կենտրոնում խոշոր հրդեհ է բռնկվել’
Հաջորդ հոդվածը‘ԱԺ-ում կրքերը թեժացան. Հովիկ Աբրահամյանը Աղվան Վարդանյանին. Ինչ-որ մի քիչ խառնել եք’