‘Տիգրան Ուրիխանյան. Բալասանյանն ինչ որոշում ուզում է՝ թող կայացնի, դա կուսակցության որոշումը չէ’

1293

Կուսակցությունը չի սատարում, չի պաշտպանում և չունի որոշում՝ զանգվածին կամ իր ներկայացուցիչներին, իր անդամներին ուղղորդելու, յուրաքանչյուրն ազատ է իր խղճի ու ցանկության շրջանակներում կատարելու քայլեր և կայացնելու համապատասխան որոշումներ: Այս մասին iLur.am-ի հետ զրույցում ասաց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության մամուլի խոսնակ Տիգրան Ուրիխանյանը՝ մեկնաբանելով Գյումրիի ԲՀԿ-ական քաղաքապետ Սամվել Բալասանյանի՝ Սերժ Սարգսյանին սատարելու որոշումը:

«Ինչ որոշում Բալասանյանը կայացրել է, դա Բալասանյանի՝ որպես անհատի, որպես քաղաքացու որոշումն է և կուսակցության որոշման հետ կապ ունենալ չի կարող: Քանի որ մենք քաղաքական հետաքրքություն այս ընտրություններում չունենք, հետևաբար՝ երևի թե այս հարցը  չքննարկենք»,- ասաց Ուրիխանյանը՝ պատասխանելով մեր հարցին, թե արդյոք Բալասանյանի որոշումը քննարկվե՞լ է կուսակցությունում:

Խոսնակից փորձեցինք ճշտել՝ այսինքն՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ցանկացած ներկայացուցիչ կարող է այս կամ այն հարցի շուրջ որոշում ընդունել՝ հաշվի չառնելով կուսակցության պաշտոնական դիրքրոշո՞ւմը: Ի պատասխան՝ Ուրիխանյանը նշեց.

«Այն հարցերի շուրջ, որտեղ կուսակցությունը չունի որոշում: Կուսակցությունն ունի որոշում՝ չսատարելու: Բալասանյանն ինչ որոշում ուզում է՝ թող կայացնի, դա կուսակցության որոշումը չէ»:

Հիշեցնենք, որ Սերժ Սարգսյանիննսատարելու իր որոշոման մասին Գյումրիի քաղաքապետը հայտարարել է նախօրեին:

Նախորդ հոդվածը‘Սերժ Սարգսյանը ծախո՞ւմ է Ղարաբաղը ‘
Հաջորդ հոդվածը‘«Գարեգին Նժդեհ» նախաձեռնություն. Երբ մի նախագահի թեկնածու ասում է «Ես լոդրություն, թամբալություն չեմ անելու», նրան լսել շարունակելն անիմաստ է’