‘Տիգրան Ուրիխանյան. Հանրությունից թաքուն՝ բանակցություններ չեն կարող տեղի ունենալ ‘

1002

«Քննարկում, հանդիպում կամ բանակցություններ, հանրությունից թաքուն, տեղի ունենալ չեն կարող և չեն էլ տեղի ունենում»: Այդ մասին iLur.am-ի հետ զրույցում ասաց ԲՀԿ մամալո խոսնակ Տիգրան Ուրիխանյանը՝ մեկնաբանելով շրջանառության մեջ դրված լուրերը, թե ՀՀԿ և ԲՀԿ առաջնորդներ Սերժ Սարգսյանն ու Գագիկ Ծառուկյանը պարբերաբար հանդիպում են՝ առաջիկա նախագահական ընտրությունները քննարկելու նպատակով:

 Հիշեցնենք, որ ըստ մամուլում շրջանառվող տեղեկությունների՝ Սերժ Սարգսյանը և Գագիկ Ծառուկյանը պարբերաբար գաղտնի հանդիպումներ են ունենում և քննարկում առաջիկա նախագահական ընտրությունների հետ կապված հարցեր:

Հիշեցնենք նաև, որ երեկ ՀՀԿ գործադիր մարմնի նիստից հետո Ազգային ժողովի փոխնախագահ, ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը, անդրադառնալով այն խոսակցություններին, թե ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին փոխվարչապետի պաշտոն է խոստացվել, նշեց, որ այդ խոսակցություններն իրականության հետ որևէ աղերս չունեն:

Նախորդ հոդվածը‘Հրադադար սիրիական ձևով. առաջին իսկ օրը` 146 զոհ’
Հաջորդ հոդվածը‘Հինգ հանդիպում, որոնք չարժե բաց թողնել’