‘Տիտո Վիլանովա. Եթե Մոուրինյոյի արդյունքներն իմը լինեին, ինձ կհեռացնեին աշխատանքից’

719

Իսպանիայի առաջնության 19-րդ տուրից հետո մրցաշարում «Բարսելոնայի» եւ «Ռեալի» միջեւ միավորների տարբերությունը արդեն անցել է բոլոր հնարավոր սահմանները, սակայն մադրրիդցիների նախագահ Ֆլորենտինո Պերեսը նույնիսկ չի էլ մտածում Ժոզե Մոուրինյոյին հեռացնելու մասին:

«Հասկանում եք, եթե այժմ ոչ թե «Ռեալը», այլ «Բարսելոնան» Պրիմերայում 18 միավորով ետ մնար առաջատարից, ապա ինձ աշխատանքից կհեռացնեին: Եվ ես կհասկանայի, որ դա արդար է եւ կընդունեի նման որոշումը:

Իհարկե, Մադրիդը ի վիճակի է հաղթել մնացած բոլոր խաղերում, եւ նույնիսկ, թեկուզ տեսականորեն, նվաճել չեմպիոնի կոչումը: Մենք էլ կարող ենք ինչ-որ տեղ միավորներ կորցնել: Ես հասկանում եմ, որ ամեն ինչ կարո է արագ փոխվել»,- «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ  Տիտո Վիլանովայի խոսքն է մեջբերում Goal.com-ը:

Նախորդ հոդվածը‘ Հայաստանի կործանումը՝ վերարտադրման երաշխիք’
Հաջորդ հոդվածը‘Մահափորձի արդյունքում սպանվել է Դեդ Հասանը ‘