‘Տիտո Վիլանովա. Չպետք է մրցակցին թերագնահատել’

809

Կատալոնական «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Տիտո Վիլանովան իր կարծիքն է հայտնել է Մոսկվայի «Սպարտակի» հետ Չեմպիոնների լիգայի առաջիկա հանդիպման վերաբերյալ, որը կկայանա սեպտեմբերի 19-ին, Երեւանի ժամանակով 22:45-ին:

«Մենք լավ ենք ճանաչում Ունաի Էմերիին, ինչպես եւ ինքը՝ մեզ: Նրա «Վալենսիայի» դեմ խաղերում մենք միշտ խնդիրներ ենք ունեցել: «Սպարտակում» նա առայժմ այնքան էլ շատ ժամանակ չի անցկացրել, որպեսզի իր գաղափորները փոխանցի թիմին, սակայն Էմերին միշտ վստահ է իր ուժերին:

Չեմպիոնների լիգան՝ հզոր խթան է ցանկացած խաղացողի համար. միայն մրցաշարի օրհներգի հիմնի կատարումը լրացուցիչ լիցք է հաղորդում բոլորին: Սակայն ֆուտբոլը դաժան բան է. երբեմն մեր բախտն էլ է բերել, ինչպես օրինակ 2008/2009 մրցաշրջանի՝ «Չելսիի» հետ կիսաեզրափակիչում:

Մրցաշարում հաղթական մեկնարկը իդեալական կլիներ: Սակայն այս մրցաշարում հնարավոր է պարտվել ցանկացած թիմի, մանավանդ եթե այդ թիմին թերագնահատենք»,- Վիլանովայի խոսքն է մեջբերում ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը:

Նախորդ հոդվածը‘3045 սիրիահայ մնացել է Հայաստանում’
Հաջորդ հոդվածը‘Խեղճ «Սպարտակի», Մխիթարյանի հեռանկարների, «Յուվենտուսի» ճանաչվածության եւ մյուս հանդիպումների մասին’