‘ՏԿՆ. Հանրապետությունում տեղ-տեղ մերկասառույց է’

665

ՀՀ  տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 28–ին` ժամը 17.30–ի դրությամբ , Աշոցքի, Արթիկի, Արագածի, Ապարանի, Կոտայքի, Հրազդանի, Գավառի, Վայքի, Մարալիկի, Սևանի տարածաշրջաններում ձյուն է տեղում,Սիսիանում և Ախուրյանում թույլ ձյուն է գալիս,Մ-5 հատվածում  մառախուղ է: Վարդենյաց (Սելիմի) լեռնանցքում քամի է, մերկասառույց՝ ճանապարհը բաց է: Արթիկ-Ալագյազ  և Արթիկ – Մարալիկ ճանապարհահատվածներում քամի է, տեղ-տեղ մերկասառույց, ճանապարհը բաց է: Աշտարակ – Արտաշավան հատվածում ձնախառն անձրև է, Գորիսում` թաց ձյուն: Ավտոճանապարհներին կատարվում են մշակման և մաքրման աշխատանքներ՝ անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով: Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են:

© 1998 — 2014 Առավոտ – Լուրեր Հայաստանից

Նախորդ հոդվածը‘Լեւոն Զուրաբյանը Խորհրդային միության ԶՈւ լեյտենանտի կոչում ունի ‘
Հաջորդ հոդվածը‘Ոստիկանները ուժ կիրառեցին բանակում զոհված զինվորների մայրերի նկատմամբ. Ֆոտոշարք’