‘ՏՄՊՊՀ. Տարոն Մարգարյանի եւ մի քանի այլ տաքսի ծառայություններ մոլորեցնում են ուղեւորներին’

877

Այսօր՝ դեկտեմբերի 23-ին տեղի ունեցած ՏՄՊՊՀ նիստում որոշվեց պատասխամատվության միջոց կիրառել տաքսի ծառություն մատուցող 16 ընկերությունների հանդեպ՝ անբարեխիղճ վարքագիծ դրսևորելու համար:

Օրինախախտ տաքսի ծառայությունների անվանումներն են. «Փինկ», «Տաքսի Պրեստիժ»,  «Տաքսի Մանանդ», «Տաքսի Դե Լյուքս Սիթի», «Այգեձոր», «Մեծն Կայզեր», «Հույսի Քարավան», «Զոլոտոյ Դյուկ» «Հ.Ա.Ս.Գ. Տրանս», «Կապոլլո», «Խասուրո Գրուպ», «Էդ Ընդ Էմի», «Զեթ Ընդ Զեթ», «Գոլդուեյ», «Արեգ-Նարեկ», ԱՁ Վ. Հովհաննիսյան:                  

6 կմ  համար սահմանված ուղեվարձով՝ ընդամենը 2 կմ.

Տաքսի ծառայություններից շատերը մոլորեցնում են ուղևորներին: Հանձնաժողովը սեփական նախաձեռնությամբ, ինչպես նաև մի քանի տաքսի ծառայությունների վարքագծի վերաբերյալ դժգոհությունների հիման վրա լայնածավալ ուսումնասիրություն է իրականացրել նշված ոլորտում: Տևական ժամանակ Հանձնաժողովի մասնագետները, օգտվելով այս կամ այն տաքսի ծառայությունից, բացահայտել են խաբեության տասնյակ դեպքեր: Այսպես, մեքենաների ներսում տեղադրված տաքսոմետրի վրա, 1 կմ գին որպես կանոն նշված է 100 դրամ, իսկ ծառայության համար նվազագույն պարտադիր վճար՝ 600 դրամ, որը ենթակա է փոփոխման՝ սկսած 6 կիլոմետրից: Հարուցված վարչական վարույթի ընթացքում պարզվել է, որ  ուղևորափոխադրման ընթացքում  տաքսոմետրի վրա նշված 600 դրամ նվազագույն պարտադիր վճարը փոփոխվում է՝ արդեն սկսած 2,1 կմ-ից, ինչպես օրինակ «Փինկ» տաքսի ծառայության դեպքում: Նման կերպ, Հանձնաժողովի մասնագետները պարզել են, որ, ասենք, «Տաքսի Մանանդ», «Մեծն Կայզեր», «Էդ Ընդ Էմի» և «Կապոլլո» տաքսիների  դեպքում նվազագույն պարտադիր վճարը 6 կմ-ի փոխարեն փոխվում է 4,1 կմ-ից:  Մի շարք դեպքերում էլ ուղևորները ընդհանրապես տեղեկացված չեն եղել տաքսի ծառայության սակագներից, քանի որ ինչպես օրինակ «Զոլոտոյ Դյուկի» դեպքում ավտոմեքենայի արտաքին մասում և սրահում սակագնի և այլ պայմանների մասին որևէ տեղեկատվություն չի նշվել: Մեքենայի ներսում առկա չի եղել նաև տաքսոմետր: Ստացվում է, որ 1 կմ-ի համար սահմանված ուղեվարձը իրականում ոչ թե 100 դրամ է, ինչպես հայտարարվում է վերջինների կողմից, այլ՝ 120-ից 150 դրամ:

Ի դեպ, նշենք, որ «Զեթ ընդ Զեթ» տաքսի ծառայությունը պատկանում է Տարոն Մարգարյանին: 

Նախորդ հոդվածը‘ Միջբանկային շուկայում արտարժույթով իրականացված անկանխիկ գործարքների ծավալը կազմել է 250 հազ.դոլար ‘
Հաջորդ հոդվածը‘Զուգադիպությո՞ւն. Դաղստանի՝ օրեր առաջ զոհված փոխվարչապետը 10 տարի առաջ նախաձեռնել է ՅՈՒԿՕՍ-ի դեմ գործը’