‘ Միջբանկային շուկայում արտարժույթով իրականացված անկանխիկ գործարքների ծավալը կազմել է 250 հազ.դոլար ‘

694

Դեկտեմբերի 18-ին Հայաստանի միջբանկային շուկայում արտարժույթով իրականացված անկանխիկ գործարքների ծավալը կազմել է 250 հազ.  դոլար ¥101.375 մլն.դրամ¤, 405.50 դրամ/դոլար միջին կշռված փոխարժեքներով: Սակարկությունների նախորդ օրվա`դեկտեմբերի 18-ի համեմատ գործարքների ծավալը կրճատվել են մոտ 3.2 անգամ: Ըստ երկրի առևտրային բանկերի տվյալների, որոնք տրամադրվել են ԱրմԻնֆո գործակալությանը, անկանխիկ գործարքներով դոլարի միջին փոխարժեքը անկանխիկ գործարքներում մնացել է անփոփոխ: Բորսայական արտարժութային հարթակում դեկտեմբերի 20-ին արտարժույթով գործարքների ծավալը կազմել է 3.130 մլն. դոլար ¥1.271 մլրդ. դրամ¤, ինչը մոտ 12.5 անգամ բարձր է միջբանկային շուկայի ցուցանիշից: ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը կազմել է 406.00 դրամ/դոլար:

Նախորդ հոդվածը‘Լրագրողների ֆլեշմոբը Ազգային ժողովում (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘ՏՄՊՊՀ. Տարոն Մարգարյանի եւ մի քանի այլ տաքսի ծառայություններ մոլորեցնում են ուղեւորներին’