‘
Աուտիզմով տառապող երեխաների աջակցության՝ Հեյդար Ալիևի հիմնադրամի նախաձեռնած ծրագրի շրջանակներում Բաքվում մենահամերգներով հանդես կգա աշխարհահռչակ երգչուհի Թոնի Բրեքսթոնը, հայտնում է ադրբեջանական «Թրենդ» լրատվամիջոցը:
Դեկտեմբերի 17-ին և 18-ին վեց Gremmi-ների դափնեկիր Բրեքսթոնը երկու համերգ կունենա Հեյդար Ալիևի՝ Բաքվում գտնվող Պալատում:
‘