‘Տունը ամբողջությամբ այրվել է. կա մեկ զոհ’

910

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է` այսօր, ժամը 11.01-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արմավիրի մարզի Արմավիր քաղաքի Հայրենյանց փողոցի թիվ 32 տանը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ ամբողջությամբ այրվել է 1963թ. ծնված Ս. Ա.-ին պատկանող տունը (40 քմ):

Հրդեհը մեկուսացվել է ժամը 11.02-ին, մարվել՝ 11.36-ին:
Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը տեղի ուժերով տանից դուրս է բերվել Ս.Ա.-ի դին:

Նախորդ հոդվածը‘ԱՄՆ-ն իր օգնությունն է առաջարկել Ռուսաստանին’
Հաջորդ հոդվածը‘Ավտոճանապարհները հիմնականում անցանելի են’