‘ԱՄՆ-ն իր օգնությունն է առաջարկել Ռուսաստանին’

1546

Պենտագոնը պատրաստ է օգնել Ռուսաստանին կանխելու ահաբեկչական հարձակումները: Նման առաջարկությամբ է հանդես եկել Պենտագոնի ղեկավար Չակ Հեյգելը` Ռուսաստանի պաշտպանության նախարարի հետ հեռախոսազրույցում: Օգնությունը կապված է Սոչիում շուտով կայանալիք ձմեռային Օլիմպիական խաղերի մեկնարկի հետ:

Նախարարները քննարկել են նաեւ միջազգային անվտանգությանը վերաբերվող մի շարք խնդիրներ, ինչպես նաեւ երկկողմանի ռազմական համագործակցության ընթացքը, հայտնում է newsru.com-ը:

Նախորդ հոդվածը‘Դելիի նոր քաղաքապետը հրաժարվել է տեղափոխվել նոր շքեղ կացարան’
Հաջորդ հոդվածը‘Տունը ամբողջությամբ այրվել է. կա մեկ զոհ’