‘Տրանսպորտի և կապի նախարարությունը վարորդներին խորհուրդ է տալիս երթևեկել ձմեռային անվադողերով’

617

Հայաստանի Հանրապետության տրանսպորտի եւ կապի նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 13-ին` ժամը 17.30-ի դրությամբ, hանրապետության ողջ տարածքում առանց տեղումների եղանակ է։ Միջպետական  և  հանրապետական նշանակության ավտոճանապարհներն ու լեռնանցքները բաց են: 

Ապարանի, Արթիկի ճանապարհահատվածում եւ Սելիմի լեռնանցքում տեղ-տեղ առկա է մերկասառույց:  

Անվտանգ  երթեւեկությունն ապահովելու նպատակով ավտոճանապարհներին  անհրաժեշտության դեպքում իրականացվում են մաքրման եւ մշակման աշխատանքներ: ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը վարորդներին խորհուրդ է տալիս երթևեկել ձմեռային անվադողերով:

                                                                                                                                                                                                             

Նախորդ հոդվածը‘Սիրիայում ՀՀ դեսպանությունը Հայաստանի անձնագրեր է բաժանել’
Հաջորդ հոդվածը‘Կոնգրեսի ակտիվիստների վճռաբեկ բողոքն ուղարկվել է դատարան ‘