‘Սիրիայում ՀՀ դեսպանությունը Հայաստանի անձնագրեր է բաժանել’

829

Դեկտեմբերի 13-ին Սիրիայի Արաբական Հանրապետությունում ՀՀ դեսպանությունում տեղի ունեցավ ՀՀ քաղաքացիների անձնագրերի հանձնման հանդիսավոր արարողություն:

ՀՀ ԱԳՆ լրատվական ծառայությունը հայտնում է, որ շուրջ երկու տասնյակ սիրիահայեր «մեծ խանդավառությամբ ու երախտագիտությամբ ստացան ՀՀ քաղաքացու իրենց անձնագրերը»:

Հանձնման պաշտոնական արարողությունից հետո, շնորհավորելով նոր քաղաքացիներին, ՍԱՀ-ում ՀՀ դեսպան Արշակ Փոլադյանը կարեւորեց սփյուռքահայերի` ՀՀ քաղաքացիությանն արժանանալու փաստը` նշելով, որ այն խոշոր իրադարձություն է յուրաքանչյուր հայի կյանքում: Ապա դեսպանը ՀՀ նորընծա քաղաքացիներին մաղթեց հաջողություն եւ խաղաղություն:

Նախորդ հոդվածը‘ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը համոզված է՝ Բաշար Ասադի ռեժիմի օրերը հաշվված են ‘
Հաջորդ հոդվածը‘Տրանսպորտի և կապի նախարարությունը վարորդներին խորհուրդ է տալիս երթևեկել ձմեռային անվադողերով’