‘Րաֆֆի Հովհաննիսյանը կառաջադրի թեկնածությունը նախագահական ընտրություններում ‘

597

«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը կառաջադրի թեկնածությունը նախագահական ընտրություններում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` նոյեմբերի 2-ին հրավիրված ասուլիսում Րաֆֆի Հովհաննիսյանը, հայտարարելով այս մասին, իր որոշումը պայմանավորեց երկրում ստեղծված իրավիճակով, որը թելադրում է իրեն սեփական ջանքերը ներդնել առկա խնդիրների լուծման գործում: 

Նախագահական ընտրությունները Հայաստանում ծրագրված են 2013 թ. փետրվարին: Հայաստանի Հանրապետական կուսակցությունը հայտարարել է, որ դեկտեմբերի 15-ին համագումար կհրավիրի գործող նախագահ Սերժ Սարգսյանի թեկնածությունն առաջադրելու որոշում կայանցելու համար: «Օրինաց երկիր» կուսակցությունը, որը կոալիցիոն հուշագրով պարտավորվել է սատարել Սերժ Սարգսյանի թեկնածությունը, քաղաքական որոշումների համար համագումար կհրավիրի դեկտեմբերի 22-ին:

Նախորդ հոդվածը‘Հանգստի, մշակույթի և կրոնի բնագավառներին տրվող հատկացումները կկրճատվեն 20.6%-ով ‘
Հաջորդ հոդվածը‘Չինաստանում իսկական որս է սկսվել Նոբելյան մրցանակակրի նկատմամբ ‘