‘Րաֆֆի Հովհաննիսյանը հանդիպել է ամերիկացի և եվրոպացի պաշտոնյաների հետ’

888

Այսօր «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանն մի շարք հանդիպումներ է ունեցել  ամերիկացի և եվրոպացի պաշտոնյաների հետ: Մասնավորպես Հովհաննիսյանն հանդիպել է ԱՄՆ Պետական դեպարտամենտի փոխքարտուղար Թոմաս Մելիային:

Արծարծվել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր, այդ թվում առանձնահատուկ ուշադրություն է դարձվել 2013թ. փետրվարի 18-ին կայանալիք նախագահական ընտրություններին ընդառաջ ՀՀ-ում ժողովրդավարության մարտահրավերներին:

Նույն օրը հանդիպում տեղի ունեցավ Րաֆֆի Հովհաննիսյանի և Շվեդիայի արտգործնախարար Կառլ Բիլդտի, Լեհաստանի արտգործնախարար Ռադոսլավ Սիկորսկու, Բուլղարիայի արտգործնախարար Նիկոլայ Մլադենովի միջև: Քննարկվեցին Հայաստանում նախընտրական իրավիճակին և արտաքին քաղաքական օրակարգին առնչվող հարցեր, հայտնում է «Ժառանգություն» կուսակցության լրատվական ծառայությունը:

Նախորդ հոդվածը‘Էրիկ Աբիդալ.Եթե չկարողանամ վերադառնալ, ողբերգություն չի լինի’
Հաջորդ հոդվածը‘Իսպանիան ֆինանսական օգնության կարիք չունի’