‘Րաֆֆի Հովհաննիսյանը պոկել է Ս.Սարգսյանի պաստառները’

1228

Րաֆֆի Հովհաննիսյանը պոկել է Ապարանի բժշկական կենտրոնի դռներին փակցված Ս.Սարգսյանի պաստառները:  Այս մասին տեղեկանում ենք Րաֆֆի Հովհաննիսյանի ֆեյսբուքյան էջից:

Թեկնածուն ընդգծել է, որ հարգում է Սերժ Սարգսյանին, իսկ բուժաշխատողներին խորհուրդ է տալիս հարգել իրենց ու չթողնել, որ բժշկական կենտրոնում լինեն քաղաքականության հետ առնչվող տարրեր:

«Սրա տեղն այստեղ չէ, ուզում ե՞ք իմն էլ փակցնեմ»,-շեշտեց Հովհաննիսյանն ու հավելեց, որ ինքը ոչ թե նկատողություն է անում, այլ բուժաշխատողների իրավունքներն է պաշտպանում:

Նախորդ հոդվածը‘Բարաք Օբաման կշփվի Google+ սոցիալական ցանցի օգտատերերի հետ’
Հաջորդ հոդվածը‘ԱՄՆ պետքարտուղարը կոչ է արել խիստ պատասխան տալ Հյուսիսային Կորեային ‘