‘Րաֆֆի Հովհաննիսյանի համար քաղաքական ռեաբիլիտացիան դժվար կլինի, եթե ոչ անհնար. «ՀԺ»’

1145

«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը նախագահական վերջին ընտրություններից հետո կարծես թե չի վերագտնում իրեն։ Նա մեկ ԱՄՆ է մեկնում, մեկ հայտնվում, իսկ քաղաքական պրոցեսներում այլևս չկա։ Այս մասին գրում է «ՀԺ»-ն և մանրամասնում.

««Ժառանգության» առաջնորդը նաև ֆինանսական լուրջ խնդիրներ ունի և 1.5 միլիոն դոլարով վաճառքի է հանել Ռազմավարական և ազգային հետազոտությունների ազգային կենտրոնի 4 հարկանի շենքը, որը գտնվում է Արաբկիր համայնքում (Երզնկյան փողոց)։ Կենտրոնի տնօրեն Մանվել Սարգսյանը երեկ մեր զրույցում խորհուրդ տվեց տեղեկությունը ճշտել Հովհաննիսյանից։

Վերջին շրջանում վատ են նաև կուսակցության գործերը։ Խոսակցություններ կան, որ Հովհաննիսյանն ընդհանրապես հեռանալու է «Ժառանգությունից», այն կղեկավարի Արմեն Մարտիրոսյանը։ Իսկ թե ինչ կանի Րաֆֆին, արդյո՞ք կտեղափոխվի ԱՄՆ, որտեղ ապրում են ծնողները և երեխաները, թե՞ կմնա Հայաստանում, դժվար է ասել։ Մի բան հստակ է՝ նրա համար քաղաքական ռեաբիլիտացիան դժվար կլինի, եթե ոչ անհնար»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Նախորդ հոդվածը‘Ս.Սարգսյանի վերահսկողական ծառայության ղեկավարը 2014թ. բավական թեժ է դիմավորել. «Ժողովուրդ»’
Հաջորդ հոդվածը‘Եթե այսպես շարունակվի, եկող տարի տնտեսություն ընդհանրապես չի լինելու. «ՉԻ»’