‘Րաֆֆի Հովհաննիսյան. Տիկին Սարգսյանն ինչպե՞ս է (տեսանյութ)’

2256

President.am կայքը տարածել է տեսանյութ, որտեղ «Ժառանգության» առաջնորդն ու Սերժ Սարգսյանը հանդիպում են նախագահականում: Տեսանյութում միայն հանդիպման սկիզբն է, զրույցի բովանդակությունը դեռ հայտնի չէ: Ձեզ ենք ներկայացնում Րաֆֆի Հովհաննիսյանի ու Սերժ Սարգսյանի երկխոսությունը:

ՍՍ -Մի տեսակ տխուր ես, Րաֆֆի:

ՐՀ -Չէ, չէ: Իրավատեր: Բարի տեսանք, պարոն Սարգսյան: Ինչպե՞ս եք:

ՍՍ -Լավ:

ՐՀ -Տիկին Սարգսյանն ինչպե՞ս է:

ՍՍ -Լավ: Չնայած նրան, որ միանգամից չի լինելու առաջին տիկին:

(Ծիծաղում են)

Այնուհետև Սերժ Սարգսյանը Հովհաննիսյանին հարցրել է, թե լրագրողների ներկայությա՞մբ զրուցեն, ինչին Րաֆֆի Հովհաննիսյանը պատասխանել է՝ «ինձ թվում է՝ պետք չէ»:

Նախորդ հոդվածը‘ԱԺ Էթիկայի հանձնաժողով. Մհեր Սերդրակյանը խախտել է էթիկայի կանոնները’
Հաջորդ հոդվածը‘Րաֆֆին Սերժ Սարգսյանի հետ հանդիպման մասին կպատմի վաղը՝ Ազատության հրապարակում’