‘Ցուկերբերգի նախկին դաշնակիցը ձերբազատվում է սոցցանցի արժեթղթերից’

1196

Facebook-ի հիմնադիրներից մեկը՝ Դաթին Մոսկովիցը ձերբազատվել է սոցցանցի արժեթղթերից $110 մլն ընդհանուր արժողությամբ և նախատեսում է շարունակել թղթերի վաճառքը: Փորձագետների կարծիքով, Ցուկերբերգի նախկին դաշնակցի օրինակին կհետևեն մյուս խոշոր բաժնետերերը:

Դաթին Մոսկովիցը հայտարարել է, որ վաճառել է 5.5 մլն հատ արժեթուղթ, ինչը կազմում է իրեն պատկանող թղթերի 10%-ի կեսը: Բաժնետերը նշել է նաև, որ ընթացիկ ամսում նախատեսում է իրականացնել ևս մի քանի խոշոր բորսայական գործարք: Մոսկովիցի հայտարարությունը, ամենայն հավանականությամբ, կառաջացնի Facebook-ի բաժնետոմսերի գնի նոր իջեցում, հայտնում է Коммерсант-ը:

Նախորդ հոդվածը‘Վրաստան կայցելեն եվրոպական վեց երկրների արտգործնախարարներ’
Հաջորդ հոդվածը‘Առավելապես խախտումներ արձանագրվել են սոցիալական ոլորտում. Իշխան Զաքարյան ‘