‘
Կիրակի օրը Լիբիայում ցուցարարներն ավերել են Բենգազիի ամերիկյան «Ալ-Հուրրա» («Ազատ») արաբալեզու հեռուստաալիքի գրասենյակը: Ամբոխի դժգոհության պատճառը հեռուստաալիքի կողմից Բանի-Վալիդ քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների լուսաբանումն էր:
Հարձակման հետևանքով տուժել են հեռուստաալիքի մի քանի աշխատակիցներ: Ներկա պահին «Ալ-Հուրրայի» հեռարձակումը ժամանակավորապես դադարեցված է:
Հիշեցնենք, որ «Ալ-Հուրրա» արբանյակային հեռուստաալիքը Մերձավոր Արևելքի երկրներում արաբերեն հեռարձակումն սկսել է 2004 թվականին: Լրատվամիջոցի ստեղծման համար ԱՄՆ Կոնգրեսը 62 մլն դոլար էր հատկացրել: Մերձավոր Արևելքի և Հյուսիսային Աֆրիկայի ավելի քան 20 երկրներում հեռարձակվող ալիքի ղեկավարումն իրականացնում է Հեռարձակողների ամերկյան խորհուրդը (Broadcasting Board of Governors):
‘