‘Փախչել բոլորից եւ հասնել սիրուհուն. Օլանդը՝ տեսախաղի հերոս’

733

350 հազար օրինակ՝ այսպիսի տպաքանակով է սպառվել Closer ամսագրի սկանդալային համարը, որը բացահայտել էր Ֆրանսիայի նախագահի սիրային կապը դերասանուհի Ժյուլի Գայեի հետ:

Վաճառքում հայտնվելուց մի քանի ժամ անց այլևս կրպակներում  հնարավոր չէր գտնել ամսագրի այդ համարը: Այս շաբաթվա սկզբին «Մոնդադորի» հրատարակչությունը տպագրել է լրացուցիչ ևս 150 հազար օրինակ:

Դե, իսկ «Ժյուլիգեյթի» գործում, ինչպես այն կնքել են լրագրողները, վերջին սենսացիան համացանցում հայտնված տեսախաղն է՝ «Խաղեր սկուտերով». «Ֆրանսուա Օլանդին օգնիր հասնել Ժյուլիին», ասվում է ենթավերնագրում: Խաղի նպատակն է օգնել նախագահին, որպեսզի նա, շրջանցելով խոչընդոտերը՝ ի դեմս Սեգոլեն Ռուայալի, Վալերի Թրիերվեյլերի և պապարացիների, սկուտերով հասնել  փարիզյան այն բնակարանին, որտեղ, ըստ ԶԼՄ-ների, տեղի են ունեցել սիրահար զույգի հանդիպումները, փոխանցում է euronews-ը:

Ֆրանսուա Օլանդի սիրային տեսախաղին կարող եք մասնակցել այստեղ

Նախորդ հոդվածը‘Նշանակվել է «Գնումների աջակցման կենտրոն»-ի պետի նոր պաշտոնակատար’
Հաջորդ հոդվածը‘Լոնդունում փորձել են առևանգել Զիգմունդ Ֆրոյդի աճյունը’