‘Փակ շուկայի մոտից բերման են ենթարկել Կոնգրեսի անդամ Արեն Մանուկյանին’

1274

Քիչ առաջ Փակ շուկայի դիմացից ոստիկանները բերման են ենթարկել Հայ ազգային կոնգրեսի անդամ Արեն Մանուկյանին: Հիշեցնենք, որ Փակ շուկայի մոտ այսօր տեղի է ունեցել «Ազատենք հուշարձանը օլիգարխից» ակցիան, որի ընթացքում քաղաքացիական ակտիվիստների դեմ են դուրս եկել տեղի բնակիչ ներկայացած մի քանի տասնյակ մարդիկ եւ տեղի է ունեցել բախում նրանց միջեւ: iLur.am-ի թղթակիցը հայտռնում է, որ Մանուկյանը տարածք էր եկել բախումից հետո, ոստիկանները նրան տարել են դեռեւս անհայտ հանգամանքներում: Կոնգրեսի վարչության անդամ Արեգ Գեւորգյանը iLur.am-ին տեղեկացրեց, որ Արեն Մանուկյանն այժմ ոստիկանության Կենտրոնի բաժանմունքում է: Այնտեղ են նաեւ ՀԱԿ փոխնախագահներ Լեւոն Զուրաբյանը եւ Արամ Մանուկյանը, ոստիկանները չեն պարզաբանում թե ինչու են բերման ենթարկե Արենին: Արեգ Գեւորգյանը տեղեկացրեց նաեւ,ո ր քիչ առաջ ոստիկանություն բերեցին Փակ շուկայի տարածքում քաղաքացիական ակտիվիստների դեմ ընդդիմացող կանանցից մեկին, անցուդարձին հետեւող եւ ակտիվիստների հետ բախուներ հրահրող  մի քանի «պարապած տղաների», ինչպես նաեւ ակտիվիստ ՎԱրդգես Գասպարիին: 

Նախորդ հոդվածը‘Լարված իրավիճակ Փակ շուկայի մոտ’
Հաջորդ հոդվածը‘6 հանդիպումներ, որոնք չարժե բաց թողնել’