‘
Ուկրաինայի նախկին վարչապետ, այժմ ազատազրկման մեջ գտնվող Յուլյա Տիմոշենկոն չի դադարեցրել հացադուլը, այսօր հայտնել է նախկին վարչապետի փաստաբանը ուկրաինական լրատվամիջոցներին:
Հիշեցնենք, որ երեկ Ուկրաինայի առողջապահության փոխնախարար Ռաիսա Մոիսեենկոն հայտարարել էր, թե գերմանացի բժիշկների հետ խորհրդակցությունից հետո Տիմոշենկոն համաձայնել է դադարեցնել ավելի քան երկու շաբաթ տևող հացադուլը: Փոխնախարարը տեղեկացրել էր նաև, որ Տիմոշենկոյին արդեն սնունդ են հասցրել:
Յուլյա Տիմոշենկոն հացադուլ էր հայտարարել հոկտեմբերի 29-ին՝ ի նշան բողոքի ընդդեմ խորհրդարանական ընտրությունների ընթացքում տեղ գտած ընտրակեղծիքների:
‘