‘Փաստաբան. Խեղաթյուրված դատավճիռներին հետևում է խեղաթյուրված պատմություն’

1386

«Ինձ համար բացարձակ զարմանալի չէ, որ ԵՊՀ-ում օգտագործվում է մի ձեռնարկ, որտեղ հայտնի դեպքերը ներկայացված են խեղաթյուրված կերպով»,- iLur.am-ի հետ զրույցում ասաց փաստաբան Երվանդ Վարոսյանը՝  անդրադառնալով iLur.am-ի վերջին հրապարակման մեջ տեղ գտած աղմահարույց բացահայտմանը, թե ինչպես ԵՊՀ պատմության ֆակուլտետի դեկան Էդիկ Մինասյանի համահեղինակած դասագրքում 2008 թվականի մարտի մեկի իրադարձությունները ներկայացված են խեղաթյուրված տեսքով, իսկ փաստերին տրված են ոչ օբյեկտիվ գնահատականներ:

Երվանդ Վարոսյանը խոսքով՝ եթե  մարտի մեկի իրադարձությունները խեղաթյուրված են ներկայացված Հայաստանի ներպետական ատյաններում օրինական ուժի մեջ մտած բազմաթիվ դատավճիռներում, ապա զարմանալի չէ, որ փորձ է արվելու խեղաթյուրված կերպով դրանք ներկայացնելու նաև դասագրքերում:

«Մեր պատմության գրքերի հետ կապված հարցեր ծագում են՝ սկսած նախնադարյան համայնական կարգերից մինչև մեր օրերը, իսկ, մասնավորապես, այս դեպքում, քանի որ մենք անմիջական ականատեսն ենք եղել մարտի մեկի դեպքերի, հասկանում ենք, թե ինչ է կատարվել իրականում, և ինչպես է դա ներկայացվել դատավճիռներում կամ դասագրքերում»,- եզրափակեց փաստաբանը:

Նախորդ հոդվածը‘Հայտնի են դարձել Աֆրիկայի լավագույն ֆուտբոլիստի 5 թեկնածուները’
Հաջորդ հոդվածը‘Ծովինար Նազարյանը՝ ԵՊՀ դասագրքի մասին. Սա ուսանողի, ընդհանրապես՝ մարդու զոմբիացման ամենաուղիղ ճանապարհն է’