‘Փարիզում մեկնարկել է Բարձր նորաձևության շաբաթը (տեսանյութ)’

1210

Փարզում մեկնարկել է Բարձր նորաձևության շաբաթը, որի շրջանակներում անցյալ 10 տարիների ընթացքում երրորդ անգամ Վերսաչե մոդայի տունը հանդիսատեսի ուշադրությանն է ներկայացրել իր նոր գարուն/ամառ հավաքածուն, գրում է Mignews-ը:

Ցուցադրությանը ներկա էին բազմաթիվ հանրահայտ անձինք, այդ թվում՝ Մոնակոյի արքայադուստր Շարլինը, դերասան Քևին Քոսթները և այլք:

Բարձր նորաձևության շաբաթը կշարունակվի մինչև հունվարի 24-ը: Այս նշանակալի իրադարձության  շրջանակներում իրենց հավաքածուները կցուցադրեն այնպիսի հեղինակավոր տներ, ինչպիսիք են Քրիստիան Դիորը, Շանելը, Ժան-Պոլ Գոտիեն, Արմանին և այլն: 

Նախորդ հոդվածը‘Իլհամ Ալիևը համաձայն չէ British Petroleum-ի միջոցով Ռուսաստանի ազդեցության մեծացման վարկածի հետ’
Հաջորդ հոդվածը‘Սիրիայի իշխանությունները զորակոչում են կանանց’