‘
Փարիզում տեղադրվել է «Կապիկների մոլորակը» հայտնի ֆիլմում պատկերված անտառի շոկոլադե «տարբերակը»: Հայտնի շոկոլադագործ Պատրիկ Ռոժերը հսկայական՝ հինգ տոննանոց եւ երեքհարկանի շենքի բարձրության շոկոլադե ծառ է պատրաստել: Ընդ որում, այդ ճարտարապետական կառույցի «շինարարության» ընթացքում շոկոլադից բացի ուրիշ «շինանյութ» չի օգտագործվել:
Այս նախաձեռնությամբ հեղինակները փորձում են ուշադրություն բեւեռել մոլորակի կենսաբազմազանության պահպանման խնդրի վրա: Հրուշակագործներն իրենց ստեղծագործությունը հրապարակային ցուցադրության են հանել:
Սա Ռոժերի նման առաջին աշխատանքը չէ: 2009-ին նա 15 մետրանոց շոկոլադե արձան էր պատրաստել Բեռլինի պատի քանդման 20-ամյակի կապակցությամբ:
Լուսանկարը՝ Reuters-ի
‘