‘Փոխատեղումներ ԱԺ էթիկայի հանձնաժողովում. Դավիթ Հարությունյանը դառնալու է հանձնաժողովի նախագահը’

827

Գարնանային նստաշրջանում ԱԺ էթիկայի ժամանակավոր հանձնաժողովի կազմը փոփոխվելու է։

ՀՀԿ պատգամավոր, հանձնաժողովի անդամ Հովհաննես Սահակյանը «Ա1+»ին ասել է, որ ինքը հանձնաժողովից դուրս է եկել և նորից հանձնաժողովի անդամ է դարձել Դավիթ Հարությունյանը։

Հովհաննես Սահակյանը մեզ վստահեցրեց, որ իր դուրս գալը պայմանավորված չէ որևէ տարաձայնությամբ կամ այլ խնդիրների հետ։

Գարնանային նստաշրջանում էթիկայի հանձնաժողովը գլխավորելու է ՀՀԿ-ն՝ ի դեմս Դավիթ Հարությունյանի։

Հանձնաժողովում ՀՀԿ մյուս անդամը մնացել է նույնը՝ Կորյուն Նահապետյանը։ Հանձնաժողովի անդամ, Դաշնակցական պատգամավոր Արծվիկ Մինասյանին էլ հանձնաժողովում փոխարինելու է Վահան Հովհաննիսյանը։

Հիշեցնենք, որ ՀԱԿ ներկայացուցիչ Նիկոլ Փաշինյանին էլ փոխարինելու է Լյուդմիլա Սարգսյանը։

Նախորդ հոդվածը‘Կավանին շատ մոտ է Մադրիդին’
Հաջորդ հոդվածը‘Եմենում Տասը մարդ զոհվել է զինապահեստում որոտացած պայթյունի հետևանքով’