‘Փուչիկը թանկացել է, ՀՀԿ ջահելները գների մեջ «չեն տեղավորվում». Մամուլ’

925

«ՉԻ»-ն իր «լուր-մեկնաբանություն» խորագրի ներքո գրում է.

Լրատվամիջոցների տեղեկությունների համաձայն, Հայաստանի պետական բոլոր 16 եւ միջպետական 4 բուհերն իրենց բյուջեի 2 տոկոսը փոխանցում են «Հայաստանի երիտասարդական հիմնադրամին», որը Փաստացի տնօրինում է ՀՀԿ երիտասարդական կազմակերպությանը։

«ՉԻ»– ՍերԺ Սարգսյանի կոմսոմոլի բովով անցած մարդ է եւ բնականաբար լավ է նայում իր կոմսոմոլին։ Բայց անհասկանալի է, թե ինչո՞ւ է հանրապետական կոմսոմոլը ֆինանսավորվում բուհերի բյուջեներից։  Փաստորեն ուսանողները մի կերպ ուսման վարձ են վճարում, հայհոյում նույն այս իշխանություններին, որոնք նման բարձր վարձավճարներ են սահմանել, իսկ իշխանությունները վերցնում են այդ խեղճուկրակ ուսանողների վճարած գումարն ու մի մասը տալիս իրենց քծնող կոմսոմոլներին։ Սրանք էլ այդ փողերով Ծադկաձորներում «կայֆավատ են լինում», իսկ անհրաժեշտության դեպքում՝ հարձակվում ակտվիստների վրա, «ախալքալաքցիների պոլկը» գործի դնում և այլն։

Հ.Գ Հիմա հասկացաք, թե ինչու են ոզում ուսման վարձավճարները բարձրացնել։ Միջազգային շուկայում փուչիկը թանկացել է, ՀՀԿ ջահելները գների մեջ «չեն տեղավորվում»։

Նախորդ հոդվածը‘Կառավարությունը հանեց «գենդեր» հասկացությունը սկանդալային օրենքից’
Հաջորդ հոդվածը‘Հարութ Սասունյանը՝ որպես Սերժ Սարգսյանի փաստաբան’