‘
Երեւանի Հանրապետության հրապարակում մայիսի 4-ին իշխող ՀՀԿ-ի կազմակերպած նախընտրական միջոցառման ժամանակ փուչիկների բռնկման գործով ազատազրկման դատապարտված Սերոբ Բոզոյանը այսօր տեղափոխվել է Ֆանարջյանի անվան ուռուցքաբանական կենտրոն:
«Ազատություն» ռադիոկայանի հետ հեռախոսազրույցում Բոզոյանն ասել է, որ հետազոտություն անցնելուց հետո կենթարկվի վիրահատության:
Հիշեցնենք, որ Սերոբ Բոզոյանը միակն էր, ում նշված գործով մեղադրանք առաջադրվեց, եւ Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը անցած ամիս նրան դատապարտեց մեկ տարվա ազատազրկման:
‘