‘«Փուչիկների գործով» տուժողները ստորագրահավաք են նախաձեռնել՝ Բոզոյանին ազատ արձակելու նպատակով’

720

«Փուչիկների գործով» տուժողները ստարագրահավաք են կազմակերպել՝ գործով միակ մեղադրյալ Սերոբ Բոզոյանին ազատ արձակելու նպատակով: Այս մասին iLur.am-ին տեղեկացրեց Սերոբ Բոզոյանի պաշտպան Կարեն Մանուչարյանը: Սերոբ Բոզոյանն այս պահին հիվանդանոցում է: Մեր հարցին, թե տուժողների նախաձեռնած ստորագրահավաքը որքանով կարող է անդրադառնալ գործի ընթացքի վրա, Մանուչարյանն ասաց, թե չի կարող դատարանի փոխարեն պատասխանել ու չգիտի՝ դատարանը հաշվի կառնի՞ դա, թե՞ ոչ:

 

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 17-ին Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը գործով միակ մեղադրյալ Սերոբ Բոզոյանին մեղավոր է ճանաչել և դատապարտել 1 տարվա ազատազրկման: Սերոբ Բոզոյանի խափանման միջոցը` ստորագրություն չհեռանալու մասին, փոխվել է, և նոյեմբերի 17-ին դատարանի վճիռը մտել է ուժի մեջ: Բոզոյանը քաղցկեղով հիվանդ է, նրա առողջական վիճակը կտրուկ վատացել է, և նրան տեղափոխել են հիվանդանոց:

 

Նախորդ հոդվածը‘Վրաստանի նախկին վարչապետ Մերաբիշվիլին չի բացառում, որ իրեն կարող են ձերբակալել’
Հաջորդ հոդվածը‘Սրանք վտանգավոր են 1000 անգամ ավելի, քան թուրք ու ադրբեջանցի կեղծարարները’