‘
Այսօր ՀՀ ԱԻ նախարարությունում տեղի է ունեցել հերթական ամենշաբաթյա խորհրդակցությունը, որը վարել է նախարար Արմեն Երիցյանը, iLur.am-ին են հայտնում ԱԻ նախարարությունից:
Փրկարար ծառայության տնօրեն, գեներալ-մայոր Ս. Ազարյանը զեկուցեց շաբաթվա ընթացքում գրանցված արտակարգ դեպքերի, արձագանքման գործողությունների, ՀԱՊԿ «Փոխգործակցություն-2012» զորավարժության ընթացքի և Վրաստանում կայանալիք «Ջորջիա-2012» ուսումնավարժության նախապատրաստական աշխատանքների մասին։
Փրկարար ծառայությունը վերջերս ձեռք է բերել 12-մետրանոց ամենագնաց զրահամեքենա, որն ի վիճակի է հաղթահարել թե ձնապատ, թե ջրառատ արգելքներ, տեղափոխել տասնյակ մարդկանց կամ բեռնատար ծանր ավտոմեքենա:
Անդրադառնալով Գառնու դիտակայանի վերակառուցմանը՝ նախարար Ա. Երիցյանը ՍՊԱԾ գործակալությանը հանձնարարեց առաջարկ ներկայացնել նոր, լազերային դեֆորմոգրաֆ ձեռք բերելու վերաբերյալ։
‘