‘Քաղաքագետ. Փարիզում կստացվի հանդիպում, որը որևէ արդյունք չի տա’

828

Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպումն ի սկզբանե չի կարող որևէ արդյունքի հանգեցնել` վերջերս տեղի ունեցած ադրբեջանական դիվերսիայի պատճառով, ԱրմԻնֆո-ի թղթակցին այդպիսի կարծիք է հայտնել քաղաքագետ Կարեն Բեքարյանը:

Նրա խոսքով, շփման գծում սադրանքներն ընդհանուր առմամբ ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացում որևէ տեղաշարժ թույլ չտալու գործիք են: Բաքվի ռեժիմը ստատուս-քվոն պահպանելու խնդիր է դրել իր առջև: Ալիևի վարչակարգն սպառազինման պատրվակով հսկայական միջոցներ է յուրացնում: Բացի այդ, հակամարտության և թշնամու կերպարի առկայությունը` ի դեմ Հայաստանի, թույլ է տալիս սեփական քաղաքացիների ուշադրությունը շեղել ներքին խնդիրներից: Մնում է միայն բանակցային գործընթացի նմանակեղծումը: Այդ նմանակեղծումն ուղեկցվում է նման դիվերսիաներով, որոնք ի սկզբանե ձախողման են դատապարտում բանակցություններում փոխզիջման հասնելու ցանկացած փորձ:

«Ակնհայտ է, որ Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի փարիզյան հանդիպման ընթացքում ողջ խոսակցությունը կընթանա դիվերսիայի, դրա անթույլատրելիության շուրջ: Ես դժվար եմ պատկերացնում, թե կատարվածից հետո Նալբանդյանը և Մամեդյարովն ինչպես կարող են խոսել վստահության ձևավորման մեխանիզմների մաիսն: Կրկին կստացվի հանդիպում, որը որևէ արդյունք չի տա, ինչին, ըստ էության, ձգտում է ադրբեջանական կողմը»,- գտնում է քաղաքագետը: 

Նախորդ հոդվածը‘Բակո Սահակյան. Ադրբեջանի պահվածքը ահաբեկչական է’
Հաջորդ հոդվածը‘Կիեւում զոհված 20-ամյա Սերգեյ Նիգոյանը Ուկրաինայի քաղաքացի է’