‘Կիեւում զոհված 20-ամյա Սերգեյ Նիգոյանը Ուկրաինայի քաղաքացի է’

1374

Հայաստանի ԱԳ նախարարությունը տեղեկացնում է, որ Կիեւում այսօր առավոտյան հրազենային կրակոցից զոհված Սերգեյ Գագիկի Նիգոյանը Ուկրաինայի քաղաքացի է: Ուկրաինայում Հայաստանի դեսպանությունից iLur.am-ին տեղեկացրին, որ Նիգոյանը ծնունդով Ուկրաինայի Դնեպրոպետրովսկի մարզի Բերեզնովատովկա քաղաքից է է, ծնվել է 1993 թվականի օգոստոսի 2-ին: Սերգեյը սովորում էր հայրենի քաղաքի սպորտային ուսումնարանում, դեկտեմբերի 8-ից մասնակցել է Կիեւի «Եվրամայդանին»` հանուն եվրաինտեգրացիայի ուկրաինայի հասարակության մղած խաղաղ պայքարին:   

Նախորդ հոդվածը‘Քաղաքագետ. Փարիզում կստացվի հանդիպում, որը որևէ արդյունք չի տա’
Հաջորդ հոդվածը‘Հայաստանից Կորեա է արտահանձնվել ամերիկացի մանկապիղծը’