‘Քանի դեռ չես մեռել (ֆոտոշարք)’

1574

Ճապոնական ծիսական բիզնեսն ուրիշ ոչ մեկի նման չէ: Եւ դա՝ այն պատճառով, որ ճապոնացիներին հատուկ է մահվան մասին մտածել առանց խուճապի, խելամտորեն և ֆատալիզմով: Lenta.ru-ն հրապարակել է ֆոտոշարք՝ նոր և չափազանց ուշագրավ ծառայության մասին, որ կոչվում է The End of Life` նախապատրաստություն սեփական հուղարկավորությանը:

Ամենևին էլ այնպես չէ, որ ճապոնացիները շտապում են հայտնվել իրենց շքեղ ու բարձրտեխնոլոգիական գերեզմաններում, պարզապես Ծագող արևի երկրի բնակիրները միշտ էլ առանձնահատուկ վերաբերմունք են ունեցել մահվան նկատմամբ:

Այժմ երկրում ամենամոդայիկ համոզմունքը նախապես  սեփական հուղարկավորությունը կազմակերպելն է: Թեմատիկ սեմինարներում ճապոնացիներին պատմում են, թե ինչ է հարկավոր անել՝ մյուս ծայրում լույս ունեցող թունելով ճամփա ընկնելուց առաջ: Մասնավորապես՝ նրանց ուղեկցում են ծիսկան ծառայությունների և ապրանքների խոշորագույ Aeon Co ընկերություն՝ տեղում ծանոթանալու այդ ծառայություններին: Փոխանցում է lenta.ru-ն:

Կնոջը ցույց են տալիս իր լուսանկարը՝ ապագա շիրմաքարի համար: 

Դագաղների, պսակների ու տխուր արարողությունների շուկան Ճապոնիայում շատ բազմազան է:

Ճապոնիայում գերեզմանոցները զուտ ճապոնական գեղագիտության և բարձր տեխնոլոգիաների նկատմամբ հարգանքի սինթեզ են: 

«Ռիյոհոկու Ռիյոեն» գերեզմանատունը Տոկիոյում: 

«Ռուրիդեն» գերեզմանատունը Տոկիոյում: 

Նախորդ հոդվածը‘Ռումինական քաղաքը զատիկների կողմից ենթարկվել է գրոհի ‘
Հաջորդ հոդվածը‘Աշխարհի ամենաթանկ ժամացույցը վաճառվել է 21 մլն դոլարով’