‘Քարաթափման վտանգ՝ Մատենադարանի մերձակայքում ‘

941

Հոկտեմբերի 23-ին, ժամը 12:21-ին, տեղեկություն է ստացվել, որ Մաշտոցի պողոտայում՝  Մատենադարանի մոտակայքում, առկա է քարաթափման վտանգ: Այս մասին iLur.am-ին հայտնում են Արտակարգ իրավիճակների նախարարությունից: Դեպքի վայր է մեկնել ՃԿԿ ԱԻ արձագանքման խումբը: Իրականացվել է տեղանքի ակնադիտական ուսումնասիրում, ինչի արդյունքում պարզվել է, որ Մատենադարանի հարակից  սարալանջից տեղի է ունեցել քարաթափում. առկա է հետագա քարաթափման վտանգ: Դեպքի մասին տեղյակ են պահել քաղաքապետարանի շինբարեկարգման և փրկակար ծառայության ԲՊ ԱՀՎԿ վարչությունները:

ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից  iLur.am-ի հարցին ի պատասխան՝  հայտնեցին, որ վիրավորներ չկան:

Նախորդ հոդվածը‘Էրդողանն անջատել է հեռախոսը, իսկ Պուտինը՝ հետաձգել այցը Թուրքիա. Մի հեռախոսազրույցի պատմություն’
Հաջորդ հոդվածը‘Էրդողանն անջատել է հեռախոսը, իսկ Պուտինը՝ հետաձգել այցը Թուրքիա. Մի հեռախոսազրույցի պատմություն’