‘Էրդողանն անջատել է հեռախոսը, իսկ Պուտինը՝ հետաձգել այցը Թուրքիա. Մի հեռախոսազրույցի պատմություն’

482

Թուրքական լրատվամիջոցների տվյալներով՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Թուրքիայի վարչապետ Ռեջեպ Թայիփ Էրդողանը լարված հեռախոսազրույց են ունեցել:

«Եթե թեկուզ մի թուրք զինծառայող անցնի սիրիական սահմանը, ապա Ռուսաստանը շատ կոշտ կարձագանքի»,- ասել է Պուտինը, ինչին հետևել է Էրդողանի պատասխանը. «Սա սպառնալի՞ք է: Մեզ համար սա անընդունելի է»: Իսկ Պուտինը հավելել է. «Մտածեք՝ ինչ ուզում եք: Ես իմ խոսքն արդեն ասացի»:

Հատկանշական է, որ այս խոսքերից հետո Էրդողանը պարզապես անջատել է հեռախոսը, իսկ Պուտինը հետաձգել է օրեր անց կայանալիք պաշտոնական այցը Թուրքիա:

Նախորդ հոդվածը‘Թուրքական պոլիկլինիկան մասամբ փլուզվել է Սիրիայից արձակված արկից’
Հաջորդ հոդվածը‘Նիկոլ Փաշինյան. Նվազագույն աշխատավարձը պետք է բարձրանար 6500 դրամով’