‘Քարաթափում Հաղթանակ կամրջի մոտակայքում’

1022

Հունվարի 24-ին, ժամը 10.22-ին ահազանգ էստացվել, որ Երևանի Աթենքի փողոցի հա­րա­կից սարալանջից (Հաղթանակ կամրջի մոտակայք) տեղի է ունեցել քարաթափում, ինչի հետևան­քով ավտոճանապարհի երթևեկությունը դարձել է միակողմանի: Այս մասին հայտնում են Արտակարգ իրավիճակների նախարարությունից:

Դեպքի վայր է մեկնել ՃԿԿ ԱԻ արձագանքման խումբը և փրկարար ուժերի վարչության հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ խումբը:

Ժամը 10.59-ին փրկարաները քարերը հեռացրել են ճանապարհից, և երթևեկությունը վերականգնվել է:

Նախորդ հոդվածը‘Թուրքիայում յոթ մարդ է ձերբակալվել՝ նախագահի և վարչապետի դեմ մահափորձ կատարելու համար’
Հաջորդ հոդվածը‘Նալբանդյանը Փարիզում կհանդիպի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ-ներին. Մանրամասներ ԱԳ նախարարի ասուլիսից’