‘Քենեդիի սպանության հետաքննության դրվագներից մեկի միակ տեսագրությունը հայտնաբերվել է խոհանոցային դարակում’

1059

ԱՄՆ-ի Տեխաս նահանգում՝  տեղի ամուսնական զույգի խոհանոցային դարակում հայտնաբերվել է Ջոն Քենեդիի սպանության հետաքննության միակ գունավոր ձայնագրությունը,  հայտնում է KTAB News լրատվամիջոցը:

Տեսագրությունը կատարել են Ջեն և Բոբի Լեմոնսները: Երիտասարդ նախագահի սպանությունից ամիսներ անց ամուսինները Դալասի փողոցներով զբոսնելիս ականատես են  եղել, թե  ինչպես  է ՀԴԲ  գործակալների խումբը փորձում վերականգնել սպանության օրվա իրադարձությունները: Այդ ժամանակ Բոբին, հետաքրքրությունից դրդված,  սկսել է նկարահանել  հետաքննիչների գործողությունները:  Սակայն ամուսինները մեծ նշանակութուն չեն տվել տեսանյութին և շուտով նույնիսկ մոռացել են դրա մասին:

Ջենը և Բոբին միայն 49 տարի անց են անդրադարձել, թե ինչ արժեքավոր տեսանյութ է պահվում իրենց խոհանոցի դարակում, և որոշել են տեսանյութը փոխանցել Դալասի Sixth Floor թանգարանին, որի պատուհանից, պաշտոնական վարկածի համաձայն՝ 1963 թ. նոյեմբերի 22-ին Լի Հարվի Օսվալդը կրակել էր ԱՄՆ 35-րդ նախագահ Ջոն Քենեդիի վրա:

Նախորդ հոդվածը‘Բենիտեսը նշանակվեց «Չելսիի» գլխավոր մարզիչ’
Հաջորդ հոդվածը‘Հայաստանի տարածքում գրանցվել է երեք երկրաշարժ’